Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:12 25-03-2024

Եկեք բարդացնենք վարորդական վկայական ստանալը. Անդրանիկ Քոչարյան

Ավտովթարների ահագնացող թվերը ոնց որ սկսել է դառնալ ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Նման ելք կարող է լինել, երբ գալիս ես ճակատ-ճակատի բախվելու, իրար չզիջելու արդյունքում, թմրամիջոցներ ու ալկոհոլ օգտագործելու արդյունքում: Ինչ պետք է անենք, որ այս խնդիրը լուծենք:

Օրինակ, ֆրանսիացիները բալային համակարգից մասամբ հրաժարվեցին, խփում են գրպանին, խախտում արեցիր՝ մեծ տուգանքներ են:

Մենք զիջել չգիտենք, քշել չգիտենք, բայց վկայականները ստանում ենք: Եկեք բարդացնենք, շատ էժան է եւ շատ հեշտ է ստանալը: Գուցե արժե դրա մասին մտածել»,-ասաց նա:

Անդրադառնալով երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղի ունեցածին, Քոչարյանն ասաց. «Պետք է օր առաջ մեր օպերատիվ մարմինները բացահայտումների ծավալը մեծացնեն: Նորից ուզում եմ հիշեցնել, որ մեր հանձնաժողովը ժամանակին ուզում էր եւ արեց՝ ՆԳՆ-ին լրացուցիչ գործիք՝ գաղտնալսման հնարավորություն տալով: Եկեք անենք, դա»:

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
14:43 Ավետիք Չալաբյանի կալանքը վերացվեց
15:11 Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է հստակ խոսենք նաև Արծվաշենի մասին. պատմաբան
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել

Ձեզ գուցե հետաքրքրի