copy image url
Միտք 2 տարի առաջ - 10:48 25-03-2024

Մի շարք երկրներ Պաղեստինի բլոկադայի ժամանակ օգնություն են ուղարկում, իսկ Արցախի դեպքում ոչինչ չարվեց

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Պաղեստինի նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը` հումանիտար շրջափակումից մինչև խաղաղ բնակիչների թիրախավորումը, ցավոք, մեր իրականությանը ծանոթ ձեռագիր է, ինչն Ադրբեջանն իրականացնում էր Արցախի նկատմամբ:

Այստեղ մեկ այլ հանգամանք է նաև հատկանշանակ: Պաղեստինի շրջափակման պայմաններում, հումանիտար խնդիրներ լուծելու նպատակով, մի շարք երկրներ օգնությունն իրականացնում են օդից` բեռների մատակարարումն իրականացնելով ինքնաթիռների միջոցով:

Ճիշտ է` դա խնդիրները մասամբ է լուծում, սակայն մի բան փաստ է` նույնը կարող էր արվել Արցախի 9-ամսյա բլոկադայի ժամանակ, բայց չարվեց:

Ընդ որում` բնակչության թվի առումով, համեմատության մեջ, Արցախում բնակչությունն անգամներով զիջում է Պաղեստինին և օդով հումանիտար բեռի ապահովումը մեծ խնդիրներ կլուծեր:

Տարօրինակ է, որ այն երկրները, որոնք կարող էին Ադրբեջանի վրա ճնշումների միջոցով հասնել շրջափակման նույնիսկ մասամբ ճեղքմանը, ոչ միայն դա չարեցին, այլ հիմա էլ Հայաստանին են անվտանգային միջազգային երաշխիքներ խոստանում»:

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
14:43 Ավետիք Չալաբյանի կալանքը վերացվեց
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
15:11 Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է հստակ խոսենք նաև Արծվաշենի մասին. պատմաբան
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել