Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:28 24-03-2024

Դժվարին պահերին մեր ժողովուրդները պետք է իրար կողքի լինեն․ ՌԴ դեսպանատան շենքում Սգո մատյան է բացվել

Երևանում՝ ՌԴ դեսպանատան շենքում Սգո մատյան է բացվել, որտեղ մարդիկ իրենց ցավակցական խոսքն են թողնում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։

Այնտեղ էին բացմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Էդուարդ Շարմազանովը, Սամվել Շահրամանյանը, Սեյրան Օհանյանը և ուրիշներ։

Շարմազանովը ցավակցական խոսք ուղղեց ողջ Հանրապետական կուսակցության և անձնամբ Սերժ Սարգսյանի անունից։

«Սա սարսափելի ողբերգություն է։ Մենք դատապարտում ենք ահաբեկչությունը։ Ցավում ենք մեր քույրերի և եղբայրների հետ։ Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում բոլոր վիրավորներին»,-ասաց քաղաքական գործիչը։

ՔՊ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը նկատեց՝ այս ողբերգությունը ցնցել է բոլորին։

Ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, պարտավորված եմ լինել այստեղ և ցավակցական և մխիթարական խոսք ուղղել ռուս ժողովրդին։ Եվ ցանկանում եմ շեշտել, որ ցանկացած դժվարին պահի մեր ժողովուրդները պետք է իրար կողքի լինեն, և դա միշտ այդպես է»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում