copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:08 24-03-2024

Բերման ենթարկվածների թիվը հասել է 49-ի. «Մարտական եղբայրություն»

«Մարտական եղբայրություն» միաբանությունը հայտնել է, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 49-ի:

«Շուտով ոստիկանությունը կհոգնի Մարտական Եղբայրության անդամներին բերման ենթարկելուց։

Կհայտնվեն նորանոր խմբեր, ամեն բերման ենթարկվածի տեղը կլրացնեն երեքը։ Մեր պայքարը ի վերջո կպսակվի հաջողությամբ։ Դուք մեզ հարվածելու եք,մենք ավելի ուժեղ ենք դառնալու», - ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բերման են ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Արման Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը և Գարիկ Սարգսյանը, որոնք գտնվում էին Ոսկեպարում։

«Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին», - նշված է մեկ այլ գրառման մեջ։
Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:

Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։

«Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը։

Մեկ այլ գրառմամբ հաղորդվել էր այլ ձերբակալվածների մասին, սակայն անուններ չեն հրապարակվել: Հայտնի է, որ որպես ձերբակալման հիմնավորում բերվել է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը։

Հաղորդվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում:

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
15:11 Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է հստակ խոսենք նաև Արծվաշենի մասին. պատմաբան
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան