copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:14 20-03-2024

Որոշեցի առաջադրվել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում․ Գևորգ Պետրոսյան

Շուրջ մեկ ամիս առաջ ես հրապարակային հայտարարեցի, որ մտադիր եմ առաջադրվել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը:

«Հաջորդիվ առանձին քննարկումներ ունեցա և ստացա մասնագիտական խորհուրդներ, բայց ամենակարևորն էր ինձ համար շոշափել և ուսումնասիրել ուսանողության կարծիքը, այդ կարծիքը բացառապես դրական էր:

Վերլուծելով այդ ամենի բովանդակությունը, իմի բերելով դրանք, այսօր որոշեցի, ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 57 հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ԵՊՀ Գիտխորհրդի 2023թ մարտի 23-ի թիվ 9/2 որոշումը, որոշեցի առաջադրվել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում: Մրցույթը կկայանա սույն թվականի ապրիլի 3-ին:

Չգիտեմ ովքեր են առաջադրվել, բայց հուսով եմ, որ պայքարը կանցնի ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում և փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող