copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:49 17-03-2024

Իրանական ընկերությունները մեծացնում են մեքենաների արտադրության ծավալները

Իրանի արդյունաբերության, հանքի և առևտրի նախարարության ավտոմոբիլային արդյունաբերության հարցերով գլխավոր տնօրեն Մեհրդադ Խոսրավին ասել է, որ երկրի խոշոր ավտոմոբիլային ընկերությունները մինչ այժմ արտադրել են մոտ 1,340 միլիոն ավտոմեքենա՝ Իրանի ընթացիկ օրացուցային տարում (սկսվել է 2023 թվականի մարտի 21-ին-խմբ): Այս մասին հաղորդում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

Խոսրավին նշել է՝ իրանական ընթացիկ օրացուցային տարվա սկզբից ի վեր արտադրվել է մոտ 1,132 միլիոն մարդատար ավտոմեքենա՝ խոշոր ավտոարտադրող ընկերությունների կողմից, ինչը վեց տոկոսանոց աճ է գրանցել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Այս ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 166000 պիկապ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ գրանցելով 32 տոկոս աճ։

Պաշտոնյան մանրամասնել է, որ հանրապետությունում այս ժամանակահատվածում արտադրվել է ավելի քան 40 հազար տարբեր տեսակի կոմերցիոն մեքենաներ՝ ֆուրգոններ, միկրոավտոբուսներ, ավտոբուսներ, բեռնատարներ և տրակտոր-կցանքներ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ երկու տոկոսով։

«Բացի այդ, մասնավոր հատվածի կողմից արտադրվել է մոտ 307 հազար մեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով մոտ 58 տոկոս աճ։

Այս տարի հանրապետությունում արտադրվել է մոտ 600 հազար մոտոցիկլետ՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով մոտ 28 տոկոս աճ»,- եզրափակել է պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել