copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:50 15-03-2024

Մեզ մեր շիրմաքարերը գրկելու հնարավորությունից էլ են զրկել. բռնի տեղահանված

75-ամյա Լյուդմիլա Սարգսյանը Մարտակերտ քաղաքից է բռնի տեղահանվել։ Արցախցի կինն ասում է` մի պատերազմի հետևանքները դեռ չհաղթահարած՝ թշնամին նորից հարձակվեց։

Սեպտեմբերի 19-ի պատերազմում տիկին Լյուդմիլան տղային է կորցրել, ով Արցախի ՊԲ զորքերում էր ծառայում։

«Երեք պատերազմ ենք տեսալ, երեք անգամ տուն դրեցինք, երեքն էլ Ալիեւը խլեց ձեռքներիցս։ Մենք 2020 թվականից հետո, երբ մեր տունը Ջրաբերդում կորցրինք, տեղափոխվեցինք Մարտակերտ, նորից ուզում էինք աչք բացել, էն էլ նորից պատմությունը կրկնվեց։

Երեք տղաս էլ կռվում էին. մեկը վիրավորվեց, մեկը զոհվեց, էն մեկը սաղ-սալամաթ եկավ տուն։

Թող ոչ ոք չասի, թե արցախցի տղամարդիկ չեն կռվել, շատ լավ էլ կռվալ ան»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է 75-ամյա Լյուդմիլա Սարգսյանը։

Տիկին Լյուդմիլան ասում է` տուն, տեղ, ապրուստ, դրանց համար չէ, որ մտածում է։

«Մեզ մեր շիրմաքարերը գրկելու հնարավորությունից էլ են զրկել, ես ամսվա մեջ մի անգամ չեմ կարող իմ հարազատի գերեզմանին գնալ»։

Ընտանիքով հիմա Շիրակի մարզի Ազատան գյուղում են ապրում։ Սեպտեմբերի 21-ին են Արցախից դուրս եկել, սկզբում Գորիսում են ապրել, հետո տեղափոխվել Շիրակի մարզ։

«Մեր գերեզմանները քանդում են, պղծում են, էդ ամեն ինչը տեսնում ենք ու ոչինչ չենք կարող անել։ Սիրտս մղկտում ա, օրս լացով ա սկսվում, լացով ավարտվում։
Ամեն ինչ կորցրել ենք․ դամաշնիկներով տնից դուրս եմ եկել, բայց ասում եմ, որ հետ գնանք, մենք էլի կստեղծենք, մենք աշխատող մարդիկ ենք, թող թուրքը մտածի, որ գող ու ավազակ է, աչքը միշտ ուրիշի ունեցածին»,-շարունակում է արցախցի կինը։

Լյուդմիլա Սարգսյանի ամուսինն էլ է զինվորական, պատերազմների մասնակից, զինհաշմանդամ։

Արցախցի ընտանիքը դեռևս չի կարողանում աշխատանք գտնել, բայց ասում են՝ չեն գնալու Հայաստանից, ավելին՝ Արցախ գնալու չմարող հույս ունեն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը