copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:05 12-03-2024

Նորարար և փրկիչ․ Նիկոլ Փաշինյանն իր մտքերը «տեղ հասցնելու» նոր ձև է գտել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «նորարարություն» կիրառեց։ Խոսելով Հայաստանի Հանրապետության տարածքի մասին Փաշինյանը վիզուալ ձևով այն ներկայացրեց։

«Հայաստանի Հանրապետությունը սա է, կներեք, որպեսզի ավելի ճիշտ լինի․ և սա։ Հայաստանի Հանրապետությունը սա է»,- ցույց տալով ՀՀ քարտեզը և մի փոքր կտոր,ըստ երևույթին Արծվաշենը, ասաց Փաշինյանը։

Փաստացի Նիկոլ Փաշինյանը սկսել է դիդակտիկ նյութեր կիրառել՝ հայ ժողովրդին որևէ բան բացատրելու համար։

Դիդակտիկ նյութերը հատկապես կիրառվում են դասապրոցեսների ժամանակ՝ տվյալ թեման երեխաներին ավելի պարզ բացատրելու համար։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բառապաշարն ու մարդկանց հետ հարաբերվելու ձևը, չի բացառվում, որ առաջիկայում Կառավարության նիստին ընթացքում կամ ԱԺ ամբինոից դիդակտիկ նյութերով Փաշինյանն անդրադառնա այլ թեմաների։

Ասֆալտին փռել, պատերին ծեփել։
Փաշինյանը կարող է մանրամասն ներկայացնել, թե ինչպես է հարկավոր քաղաքացուն ճիշտ փռել կամ ծեփել, որպեսզի ավելի ժողովրդավար ստացվի։

Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու։
Սա ևս հիանալի թեմա է պատկերավոր ներկայացնելու համար։ Փաշինյանը կարող է իր հետ մուկ և ձուկ տանել ԱԺ և պատկերավոր ներկայացնել, թե ինչպես պետք է նրանց բռնել, որ չպլստան։

Ելակը մտավ զորամաս։
Փաշինյանը կարող է գրպանից ելակ հանել և ուտել։

Արգելափակել դատարանների մուտքերը։
Փաշինյանը կարող է գոնե 1 դատարանի շենքի օրինակով ցույց տալ, թե ինչպես է պետք է ճիշտ և կազմակերպված շրջափակել դատարանների շենքերը, որպեսզի որևէ մեկը չկարողանա մուտք գործել շենք կամ դուրս գալ շենքից։

Շնաբարո դուրսպրծուկ։
Փաշինյանի այս հայտարարությունն ըստ երևույթին ամենաշատը կարիք ունի դիդակտիկ նյութերով անդրադարձի, քանի որ անհասկանալի է, թե ինչպես է այն դրսևորվում իրականության մեջ։

Մատ թափ կտամ, պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ։
Փաշինյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց, ինչին իշխանությունները տարբեր արդարացումներ գտան։ Դիդակտիկ նյութերով անդրադարձը հիանալի տարբերակ է, որպեսզի Փաշինյանը ԱԺ ամբինոից ցույց տա, թե ինչպես պետք է մատ և ուրիշ բան թափ տալ։

Նման օրինակները բազմաթիվ են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ