Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:42 12-03-2024

2021-ի ընտրություններին հաջորդած 3 տարվա արդյունքներով տնտեսական աճի թիրախն ապահովված է. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը ապահովել է 2021 թվականից հետո սահմանած տնտեսական աճի թիրախը: Այդ մասին այսօր ասուլիսի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2023 թվականի արդյունքներով ՀՀ-ում արձանագրվել է 8.7 տոկոս տնտեսական աճ: Այստեղ ճշգրիտ լինելու համար ասեմ, որ ֆինանսների նախարարության և Վիճակագրության կոմիտեի միջև որոշակի քննարկում կա աճի ճշգրիտ թվի հետ կապված, բայց վստահ ենք, որ տնտեսական աճը 8 տոկոսից ավելի է: Հընթացս երևի կճշգրտվի կամ կմնա նույնը:

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարությունը 2021-2026 թվականներին տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը սահմանեց որպես առանցքային թիրախ: 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ: 2021 թվականին 5.8 տոկոս տնտեսական աճ: Ըստ այդմ, ընտրություններին հաջորդած երեք տարվա արդյունքներով՝ տնտեսական աճի թիրախն ապահովված է: Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է, որից պետք է բխեն կառավարության քաղաքականություններն ու որոշումները: Տնտեսական զարգացումն է, որ ՀՀ-ին հնարավորություն կտա սպասարկել պետական օրակարգն իր ամբողջության մեջ: Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին և ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալող և հարկեր վճարող բոլոր անձանց, ովքեր 2023 թվականի պետական բյուջեի համար ռեկորդային՝ 2 տրլն 222 մլրդ դրամ հարկային եկամուտներ են ապահովել: Այդ ցուցանիշը 2017 թվականի պետական բյուջեի եկամուտների համեմատ ավելի է շուրջ 92 տոկոսով կամ 1 տրլն 64 մլրդ դրամով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ