copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:17 11-03-2024

«Արծվի թևեր»-ի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 10-ին, ժամը 16.53-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Օշական գյուղի բնակիչ 42-ամյա Նորիկ Բաքոյանի դիակը:

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ մարտի 10-ի ժամը 15.30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» կոչվող հուշակոթողի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանության է եղել մի կողմից՝ մահացածի, նրա 19-ամյա որդու և մյուս կողմից՝ 24-ամյա համագյուղացու և նորակերտցի 22-ամյա երիտասարդի միջև: Հայր և որդի քարերով և փայտով ծեծի են ենթարկել 22-ամյա նորակերտցուն, ինչից հետո 24-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 42-ամյա համագյուղացուն, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է: 19-ամյա և 22-ամյա երիտասարդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

24-ամյա օշականցի երիտասարդը հայտնաբերվել, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ:

Մարտի 10-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նորիկ Բաքոյանի 19-ամյա որդին բռունցքներով հարվածել և վնասել է հիվանդանոցի գույքը: Այս փաստով ևս կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին