copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:01 10-03-2024

Երևանում բախվել են Mercedes G-500-ն ու Lexus-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. shamshyan.com

Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 34-ամյա Ռոզա Տոնոյանի վարած Mercedes G-590 մակնիշի և 22-ամյա Վարուժան Ալեքյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված խաղողի վազերի համար կառուցված երկաթե կառուցատարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Վ. Ալեքյանը եղել է սթափ, իսկ Ռ. Տոնոյանը եղել է ոչ սթափ՝ թույլատրելիի սահմանում։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ