copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:27 09-03-2024

Բայդենն հայտարարել է, որ Իսրայելը կապահովի Գազայի նավահանգստի անվտանգությունը օգնության առաքման համար

Իսրայելը պատրաստ է ապահովել Գազայի հատվածում գտնվող ժամանակավոր նավահանգստի անվտանգությունը՝ պաղեստինցիներին մարդասիրական օգնություն մատակարարելու համար։

Հարցին, թե ով է առաջարկում ստանձնել նշված օբյեկտի անվտանգությունը, ամերիկացի առաջնորդը պատասխանել է՝ իսրայելցիները։

Իր հերթին, Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ բացառեց, որ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը կդառնա անվտանգության ապահովման գործընկերներից մեկը։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը ՀԱՄԱՍ-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն։

«Միացյալ Նահանգները չի աշխատի ՀԱՄԱՍ-ի հետ անվտանգության ապահովման համար»,- ասել է Ռայդերը։

Բացի այդ, նա պարզաբանել է, որ ամերիկյան զորքերը Գազայի հատված ափ չեն ելնի՝ ծովով պաղեստինցիներին մարդասիրական օգնություն հասցնելու ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի