Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:54 08-03-2024

Կանանց ներգրավվածության բարձրացումը սոսկ ձևական չէ. Վահե Ղազարյան

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ.

«Սիրելի՛ կանայք, ի սրտե շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Ձեր հատուկ նվիրումն ու ջերմությունն է երկարամյա պատմության ընթացքում պահպանել մեր ընտանիքների ամրությունն ու երկրին տվել հայրենասեր ժառանգներ, պահպանել ազգային ավանդույթներն ու ամրապնդել մեր լինելիությունը:

Այսօր կանայք ոչ միայն ընտանիքում են, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, և լուրջ առաջընթաց ունենք կանանց իրավունքների պաշտպանության, հզորացման, տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության գործում:

Փորձը ցույց է տալիս, որ կանայք արագ ու հիմնավոր են յուրացնում տեսական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, աչքի են ընկնում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, քաղաքացուն բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու, ներկայացվող պահանջները լիարժեք իրականացնելու ունակությամբ:

Այսօր արդեն ոչ միայն Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, այլև Ոստիկանությունում ու Փրկարար ծառայությունում աշխատում են բազմաթիվ կանայք, որոնց ներուժով է նաև պայմանավորված աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացումը: Եվ կանանց ներգրավվածության բարձրացումն էլ սոսկ ձևական չէ կամ կարծրատիպեր կոտրելու խնդիր չի լուծում: Նպատակը հենց աշխատանքի որակի և արդյունավետության է՛լ ավելի բարձրացումն է, ուստի այս ուղղությամբ շարունակելու ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի ապահովվի կանանց ներգրավվածության նպատակային աճը:

Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առթիվ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ մաղթում աշխատանքում: Երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին»,-նշված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել