copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:01 06-03-2024

Ալիևը չի պատրաստվում արցախահայերին վերադարձի հնարավորություն տալ

Արցախն ադրբեջանական զինված ուժերի օկուպացումից հետո, երբ ԼՂ հայությունը հիմնականում ապաստանեց Հայաստանի Հանրապետությունում, որտեղից մի զգալի հատված (ըստ տարբեր տվյալների՝ շուրջ 20 հազար արցախահայ) արտագաղթեց նաև Հայաստանից, ադրբեջանցիները սիստեմատիկորեն ոչնչացնում են զավթված հողերի հայկական ժառանգությունը։

Պետք է ասել, որ Ադրբեջանը չի բավարարվում միայն շենք-շինությունների քանդմամբ կամ հայկական հետքերի ջնջմամբ․ ադրբեջանական ուժային կառույցներն ակտիվ աշխատում են օկուպացված տարածքներում և գրեթե ամենօրյա հաճախականությամբ տարածում հաղորդագրություններ, որոնց բովանդակությունը վերաբերում է, օրինակ, զենք-զինամթերք կամ թմրանյութ հայտնաբերելուն։
Ադրբեջանական իշխանությունները դրանով նպատակ ունեն բոլորին ցույց տալու, որ Արցախում ապրում և գործում էին միայն զինված և թմրամոլ ահաբեկիչներ, որոնք իրենց հանցագործ էությունը քողարկում էին խաղաղ բնակիչների անվան տակ և այդպիսով՝ ենթակա էին ոչնչացման։

Այսպիսով, ադրբեջանական օկուպացիոն իշխանությունները, ի դեպ՝ ռուսական կոնտինգենտի շարունակական լռության ներքո, իրականացնում են Արցախի թուրքացման մեգածրագիրը։ Եվ, եթե օկուպացիայի առաջին օրերին Ադրբեջանի ղեկավարն իր հարցազրույցներում կամ ելույթներում «տարակուսանք էր հայտնում» արցախահայերի տեղահանման առթիվ, և նույնիսկ հնարավոր էր համարում նրանց վերադարձը, ապա հիմա, մեծ հաշվով, այդ խոսույթը չի էլ շրջանառվում։

«Նմուշի համար» Ստեփանակերտում պահվող մի քանի հայ, փաստորեն, լիուլի բավական են Ալիևին՝ աշխարհին ցույց տալու, որ «ազգային փոքրամասնություն» կազմող հայերի հետ ինքը խնդիր չունի։

Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ռուսական զորախումբը, որն Արցախի տարածքում պետք է մնա առնվազն մինչև 2025թ․ նոյեմբերը, ի՞նչ պատրվակով կարող է երկարաձգել հնարավոր ժամկետը։ Մենք արդեն գրել էինք , որ, ինչպես Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն է հայտարարել, կոնտինգենտը կզբաղվի «ականապատված տարածքներում չպայթած զինամթերքի սպառնալիքների վերացմամբ»։

Այլ կերպ ասած՝ Ալիևը բոլորովին կարիք չունի «իր տարածքում» հանդուրժելու հայկական բնակչություն, դրա համար էլ ջանասիրաբար ջնջում է հայկական ամեն ինչ, որ ստեղծվել է դարերի ընթացքում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին