copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:54 06-03-2024

Սայլը տեղից չի շարժվում. ՔՊ-ականները անհանգստացած են Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց հայտնված նռնակի գործով․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ողջ իրավապահ համակարգը արդեն 10 օրից ավել է՝ գիշերը ցերեկ արած՝ փորձում է բացահայտել ՔՊ-ի գրասենյակի եւ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց հայտնված նռնակի կամ դրա մուլյաժի գործը՝ պարզելու, թե ով կամ ովքեր են պայթուցիկ տեղադրողները, բայց ապարդյուն։ Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ այս հարցով անհանգստացել են ՔՊ-ականները, թե ինչ նորություն կա. պատասխանը մեկն է եղել՝ աշխատում ենք, դեռ հստակ ոչինչ չկա։ Ասել է թե՝ փնտրում են փնտրում, վարկածներ առաջ քաշում, բայց սայլը տեղից չի շարժվում։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ՔՊ-ի գրասենյակից իրավապահներին զանգահարել է գրասենյակի քարտուղար Հասմիկը եւ հայտնել, որ գրասենյակի դիմաց տարօրինակ տոպրակ կա, խնդրում է իրավապահներին գալ եւ տեսնել, թե ինչ կա տոպրակի մեջ: Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները նախնական վարկածով պարզել են, որ պայթուցիկը ՔՊ-ի գրասենյակի դիմաց տեղադրել են հենց նույն օրը, երբ պայթուցիկ է տեղադրվել Գուրգեն Արսենյանի գրասենյակի շենքի մոտ: Փետրվարի 22-ին Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ էլ են պայթուցիկ գտել, աշխատակիցներն անգամ այն տարել էին ներս, չէր պայթել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից