Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:24 05-03-2024

Սյունիքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Ռ․Ղուկասյանը շնորհավորեց դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, ողջունեց նրա առաջին այցը Սյունիքի մարզ՝ կարևորելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները։

Մարզպետը նշեց, որ Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ արդյունավետ աշխատանք կա, ու շնորհակալություն հայտնեց մարզում իրականացված ծրագրերի և ներդրումների համար։

Դեսպանն ասաց, որ Սյունիքը աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր մարզ է։ Բարձրաստիճան դիվանագետը փոխանցեց նաև, որ իր առաքելությունն է ապահովել, ամրացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և ինքը շատ է ուզում, որ ճապոնացիներն ավելի լավ ճանաչեն Հայաստանն ու հայերին։