Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:08 03-03-2024

Ինգուշեթիայում զինյալները բնակելի շենքից կրակ են բացել հատուկջոկատայինների ուղղությամբ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ինգուշեթիայի Հանրապետության Կարաբուլակ քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանային օպերատիվ ծառայություններից։

«Հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է, աշխատանքներ են տարվում արգելափակված հանցագործներին չեզոքացնելու ուղղությամբ, բախումը շարունակվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Մարզային առողջապահության նախարարությունը հերքել է զոհերի մասին տեղեկությունները, որոնք սկսել են տարածվել ԶԼՄ-ներում։

Երեկ երեկոյան հաղորդվել էր, որ Ինգուշեթիայում օպերատիվ որոնողական աշխատանքների ժամանակ անվտանգության մարմինները բնակելի շենքերից մեկում հայտնաբերել են հանցագործների խումբ, որոնք ծրագրում էին խոշոր ահաբեկչություններ իրականացնել։ Ձերբակալելու փորձի ժամանակ նրանք կրակ են բացել ուժայինների ուղղությամբ, իրավապահները մարտի են բռնվել ահաբեկիչների հետ։ ԱԴԾ հատուկջոկատայիններն արգելափակել են զինյալներին բազմաբնակարան շենքում։ Տարածքին հարող տների բնակիչները տարհանվել են։ Իրավիճակը վերահսկում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի շտաբը։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան