Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 15:30 02-03-2024

Նիկոլ Փաշինյանի կամքով՝ իր «քույրերը և եղբայրները» շուտով կհայտնվեն փողոցներում

ՀՀ կառավարությունը 2023թ․ հոկտեմբերի սկզբին ընդունել է Արցախից բռնատեղահանվածներին վեցամսյա ժամկետով ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշում։

Աջակցության տրամադրման ժամկետն, այսպիսով, լրանում է 2024թ․ ապրիլի սկզբին։

Ի՞նչ է հետևելու գործադիրի՝ ժամկետը սպառվող որոշմանը։ Ինչպե՞ս են կարգավորվելու ժամանակավոր պաշտպանության մեկամյա կարգավիճակ ունեցող անձանց առաջնային սոցիալական խնդիրները։

Այս առանցքային հարցերի պատասխանները դեռևս չկան։

Oragir.News-ն անդրադարձել էր աջակցության շարունակման խնդրին, որի կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել էր․ ««Աջակցություն շարունակելու տարբերակը քննարկվում է, ձևաչափի և մյուս պարամետրերի մասին հանրությունը կիրազեկվի»։

Սակայն փետրվարի 27-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանրային հեռուստատեսությամբ տեղեկացնելով տեղահանվածների բնակապահովման ուղղությամբ կառավարության ծրագրի մասին, միաժամանակ հայտարարեց, որ մարտ ամսում ավարտվում է աջակցության ծրագիրը։

Սա նշանակում է, որ մշտական կացարան, աշխատանք կամ որևէ այլ ապրուստի միջոց չունեցող տասնյակ հազարավոր արցախցիներ ուղղակի հայտնվելու են փողոցներում և մատնվելու են սովի, քանի որ այդպես է վերաբերվում Հայաստանի կառավարությունը իր «քույրերի և եղբայրների» հետ, ինչպես սիրում է կրկնել Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչքանով է վերջնական աջակցությունը չշարունակելու մտադրությունը՝ դեռ պիտի պարզվի, բայց փաստն ինքնին, որ հայաստանյան իշխանությունն ինչպիսի «չուզողությամբ» է յուրաքանչյուր կոպեկն իր մարմնից պոկելու պես տալիս արցախցի տեղահանվածներին՝ ակնհայտ է։

Խոսքը, նկատի առնենք, վերաբերում է երբևէ Արցախը չընդունած (թեկուզև պոպուլիստաբար «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռացած) վարչախմբին, որը Հայաստանի հարկատուներից ստացած փողերն է կամայականորեն տնօրինում։

Մեզ մնում է սպասել իրադարձությունների զարգացմանը՝ հուսալով, որ Հայաստանը ղեկավարողների մոտ գերիշխելու է ողջամտությունը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան