copy image url
Միտք 2 տարի առաջ - 09:43 01-03-2024

Շատ է քննարկվում, թե ո՞ւր է շարժվում ՀՀ-ն․ Հայաստանը շարժվում է դեպի նոր արհավիրք

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում մի ուշագրավ հայտարարություն չնկատվեց/չքննարկվեց:

Փաշինյանի Հունաստան կատարած այցի ժամանակ Հունաստանի վարչապետը նշեց` «քննարկեցինք նաև բարեփոխումները, որոնք արձանագրվում են Հայաստանում, որոնք հստակ ցույց են տալիս Ձեր ուղղվածությունը՝ որպես Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի երկիր, մենք պատրաստ ենք մեր գիտելիքներով, փորձով, ունակություններով նպաստել` ձևավորելու նոր լիբերալ ժողովրդավարություն»:

Ձևակերպումը կառավարության պաշտոնական կայքից եմ վերցրել:

Այնպես չէ, որ կարծում եմ, թե մեզ գրկաբաց ԵՄ-ում կամ ՆԱՏՕ-ում սպասում են, բայց տպավորություն ստացա, որ նաև կուլիսների հետևում են Հայաստանի իշխանություններին խոստումներ և երաշխիքներ խոստանում, արդեն պարզ է ինչի դիմաց կամ ինչ կորզելու նպատակով:

Ժողովրդավարության մասին նույնիսկ չեմ էլ խոսում` հայաստանյան բանտերում կամ տնային կալանքի ռեժիմում գտնվողները քաղբանտարկյալները վկա:

Շատ է քննարկվում, թե ո՞ւր է շարժվում Հայաստանը` ՆԱՏՕ, ԵՄ, թե՞... Հայաստանը շարժվում է դեպի նոր արհավիրք:

ՀԳ. Պարբերաբար տարբեր մարդկանց մոտ տեսնում այն հարցադրումը, թե ինչո՞ւ են տարբեր գործիչներ, փորձագետներ, ակտիվ քաղաքացիներ գրում կամ հնչեցնում նոր փորձությունների, նոր պատերազմի կամ ինչպես այս դեպքում` նոր արհավիրքի մասին:

Նախ սա բխում է մեր շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից, ինչպես նաև ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսից:

Երկրորդ, մի մասը սա գիտակցում էին դեռ 2018-ի ապրիլ/մայիսից, մի մասը` 44-օրյա պատերազմից ու դրան հաջորդած ադրբեջանական ագրեսիաներից հետո, ցավոք, շատերն էլ դեռ չեն գիտակցում կամ փնտրտուքների մեջ են և նրանց իրականություն բերելու համար պետք է անընդհատ բաց խոսել ու հիմնավորել»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում