copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:23 29-02-2024

Անլուծելի խնդիր գոյություն չունի. Գագիկ Ծառուկյանն ընդունել է արցախցի երիտասարդներին ու ակտիվիստներին

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական կազմակերպությունների, միավորումների ներկայացուցիչների և ակտիվիստների հետ։

Գագիկ Ծառուկյանը երիտասարդներին հորդորել է խոսել առավելագույնս բաց, չխուսափել որևէ հուզող հարցից, չկաշկանդվել ցավոտ ու անլուծելի թվացող խնդիրների բարձրաձայնումից։

«Անլուծելի խնդիր գոյություն չունի։ Ճիշտ ձևակերպենք հարցը, ճիշտ հասկանանք առաջնահերթությունները, ու միասին, գրագետ աշխատելու դեպքում արդյունք անպայման լինելու է։ Ես Ձեր կողքին եմ, իմ թիմը ձեր կողքին է», -ասել է Գագիկ Ծառուկյանը։

Հանդիպումն անցել է գործնական, աշխատանքային մթնոլորտում, երիտասարդությանը հարիր անկեղծ ու մարդկային շեշտադրումներով։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր և դրանց լուծման ճանապարհները։ Քննարկվել են կոնկրետ գաղափարներ, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն։

Գագիկ Ծառուկյանն առաջարկել է նման ձևաչափով հանդիպումները դարձնել պարբերական»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում