copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:45 08-01-2023

Ադրբեջանը «եզրահանգումներ» է արել, որ դեպի Արցախ հումանիտար բեռների ու քաղաքացիական անձանց տեղաշարժի խնդիր գոյություն չունի. Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանն ամփոփել է վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախ մուտք գործած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների թիվը և «եզրահանգումներ» արել, որ իրականում դեպի Արցախ հումանիտար բեռների ու քաղաքացիական անձանց տեղաշարժի խնդիր գոյություն չունի։

Այստեղ իմաստ չկա ադրբեջանական «վերլուծությունների» մեջ մտնելու և նրանց հակառակը ապացուցելու, որովհետև այն ինչ տիրում է Արցախում բոլորիս աչքի առաջ է, տեսանելի, իսկ ադրբեջանական «հիմնավորումների» հասցեատերը միջազգային հանրությունն է, որի ուղղությամբ, ի դեպ, Հայաստանի իշխանությունը որևէ լուրջ ջանք չի գործադրում։

Ադրբեջանական քարոզչական թեզերի հանրայնացումը կարևոր է այլ տեսանկյունից։
Ըստ էության, ադրբեջանական քարոզչությունը Արցախի շրջափակումը տևական ժամանակով շարունակելու տեղեկատվական սպասարկումն է։ Հասկացնում են, որ այն դեռ ինչ-որ ընթացք շարունակվելու է։
Չի բացառվում, որ դրանով Ադրբեջանը փորձում է շտապեցնել Հայաստանի ու Արցախի իշխանություններին՝ Արցախում պայքարը դադարեցնելու ու զիջումների գնալու համար (զիջումները վերաբերում են և՛ Արցախին, և՛ Հայաստանին)։

Ադրբեջանը փորձում է իր հակամարդկային քայլերն ու էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանրության համար ընկալելի դարձնել կամ նրանց լռությունը ստանալ, իսկ ՀՀ իշխանությունը ոչ միայն միջանցքի բացման լուծումներ չունի, այլ նույնիսկ արտաքին աշխարհի հետ հետևողական աշխատելու որևէ լուրջ գործողություն չի իրականացնում՝ սահմանափակվելով մեկքայլանի, կարճաժամկետ բնույթի ոչ արդյունավետ գործիքների կիրառմամբ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից