Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:15 29-02-2024

Անկախության հռչակագիրն ընդունվել է համազգային կոնսենսուսով, Արցախի ու Սփյուռքի մասնակցությամբ

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է ոչ պակաս թշնամական պայմաններում՝ Արցախի և Սփյուռքի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երկարամյա նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին և Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։

Ղուլյանը փաստել է փաստաթղթի ընդունման կոնսենսուսի բարձրագույն մակարդակը։

Պատասխանելով իշխանությունների հնչեցրած «փաստարկներին՝ Ղուլյանը հիշեցրել է, որ հռչակագիրն ընդունվել է ոչ պակաս թշնամական պայմաններում, գումարած փախստականների հոսքն Ադրբեջանից և Սպիտակի ավերիչ երկրաշարժը, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների խոչընդոտումը։

«Հռչակագիրն ընդունվել է համազգային կոնսենսուսի պայմաններում, Սփյուռքի և Արցախի համաձայնությամբ։ ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրությունը փոխելու գաղափարն, անկասկած, կապված է Հռչակագրից անկախության հիշատակումը հանելու հետ, որտեղ խոսվում է անկախության իրավունքի եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Անթույլատրելի է այդ կետերի վերախմբագրումը։ Բայց խոսքը միայն դրանց մասին չէ։ Ղուլյանի կարծիքով՝ «ուղղումները» կարող են վերաբերել քաղաքացիությանն ու պաշտպանությանը»,- նկատեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ