copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:43 28-02-2024

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

«Նախարարներն իրենց տեսակետները կփոխանակեն ներուկրաինական ճգնաժամի ներկա իրավիճակի շուրջ, կվերլուծեն մարտական գործողությունների ​​գոտում ընթացիկ իրավիճակը և կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները, որը հնարավոր է բացառապես Ռուսաստանի շահերն ու մտահոգությունները Կիևի կողմից հաշվի առնելու պայմաններում»,- ասվում է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին Լավրովի առաջիկա մասնակցության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Նշվում է, որ ռուսական կողմը նկատում է թուրք գործընկերների ձգտումը համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող