Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:20 28-02-2024

ՀՀ-ում առաջինն եմ, որ ապահովել եմ մահացած մեղադրյալի արժանապատվությունը. ՍԴ դատավորի թեկնածու

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածությունն Ազգային ժողովում ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Ըստ այդմ՝ Դավիթ Բալայանը 1997-1999 թթ. եղել է Փաստաբանների միության անդամ, 1999-2001 թթ.՝ ՀՀ քրեական և զինվորական գործերով Վերաքննիչ դատարանի դատավորի օգնական: 2001-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ 2005-ին՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2015-ին նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, 2017-ին շարունակել է պաշտոնավարել որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր, իսկ 2022 թ. դեկտեմբերի 23-ից պաշտոնավարում է որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր: Ծառայել է ՀՀ սահմանապահ զորքերում:

Դավիթ Բալայանն իր ելույթի ժամանակ տեղեկացրեց, որ 25 տարուց ավելի է՝ աշխատում է ոլորտում, քննել է քրեական ու քաղաքացիական գործեր, նաև հանրային իրավահարաբերություններից բխող վեճեր: Դավիթ Բալայանի կողմից վերջնական դատական ակտ է կայացվել մոտ 1000 քրեական վարույթով, կայացրած ակտերի կայունությունը կազմում է 98 տոկոս: Ավելի քան 110 անձի նկատմամբ լրիվ կամ մասնակի կայացրել է արդարացման դատական ակտեր:

«2022-ի սեպտեմբերի 9-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը որոշում է կայացրել իմ՝ 27.05.2018 թվականից մինչև 27.05.2022 թվականն ընկած ժամանակահատվածի գործունեությունը գնահատելու վերաբերյալ, և այն գնահատել է բարձր միավորով՝ 100 տոկոս»,- ասաց նա:

Դավիթ Բալայանը նաև նշեց՝ որպես դատավոր՝ առաջին անգամ ապահովել է մահացած մեղադրյալի արժանապատվության և հիմնական իրավունքների պաշտպանությունը, թեև օրենսդրությամբ նախատեսված չէին մահացած մեղադրյալի իրավունքների վերականգնման նպատակով գործի քննությունը շարունակելու հստակ ընթացակարգեր: Հետագայում մեկ այլ գործով ներկայացված խնդիրը դարձել է ՍԴ-ի քննության առարկա, որով բարձր դատարանը վերահաստատել է իր կողմից տրված իրավամեկնաբանությունները:

«Ուրախ կլինեմ, եթե ԱԺ-ն, պետական մարմինների միջև փոխադարձ հարգանքի սկզբունքին համահունչ, վերահաստատի Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքները՝ նպաստելով անհրաժեշտ սահմանադրական և քաղաքական մշակույթի ամրապնդմանը ՀՀ-ում»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ