Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:53 28-02-2024

Մինչև 2014 թ. հուլիսի 1-ը նշանակված ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկը կվերանայվի

Դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում կարգավորումներ են մշակվել, որոնք վերաբերում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

«Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը ներկայումս գործող կարգավորմամբ հետևյալն է. կենսաթոշակը հաշվարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի ընդհանուր գումարի և 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը ՍԴ անդամի, դատավորի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը պետք է հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի և համապատասխան տոկոսադրույքի չափի հաշվարկով»,- ասաց նա:

Ըստ Լևոն Բալյանի՝ նախագիծը նպատակ ունի օրենքը համապատասխանեցնել ՍԴ դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ ՍԴ համապատասխան որոշմամբ արձանագրված պահանջներին և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

«Նախագծով նախատեսվում է նաև հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է ՍԴ երկու պաշտոնաթող դատավորի կենսաթոշակի չափի վերահաշվարկի վրա»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց, որ եթե անձը, օրինակ, 2012 թվականին անցել է կենսաթոշակի, երբ աշխատավարձը, ենթադրենք, 500 հազար դրամ էր, նրա կենսաթոշակի չափը կապվում է աշխատավարձի այդ մեծության հետ, և նա կստանա այդ աշխատավարձի, օրինակ՝ 80 տոկոսի չափով կենսաթոշակ: Բայց եթե 80 տոկոսը 500 հազար դրամի դեպքում 400 հազար դրամ է, ապա այժմ այդ 80 տոկոսը կարող է լինել ոչ թե 400 հազար դրամ, այլ 800 հազար դրամ, քանի որ աշխատավարձերի չափը փոփոխվել է:

«Ասածս հետևյալն է. յուրաքանչյուր փուլում՝ ժամանակի տվյալ պահին, եթե չափման միավորը թոշակի և աշխատավարձի կապն է, մշտապես լինի այդպես: Կոպիտ ասած՝ ինդեքսացիա և վերահաշվարկ տեղի ունենան, որ թոշակի գնացած բոլոր դատավորների վարձատրությունը ժամանակի տվյալ պահին լինի նույնը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Լևոն Բալյանն ասաց, որ այդ հարցը չի քննարկվել, ու քանի որ նախագիծն առաջին ընթերցմամբ է, պատրաստ են առաջարկի դեպքում քննարկել այն:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին