Ներքին 2 տարի առաջ - 23:35 27-02-2024

Մենք սար էինք գնում, էդ նույն թուրքն էլ էր սար գալիս․ այն ժամանակ թշնամանք չկար. բռնի տեղահանված

76-ամյա Տամելա Հովսեփյանը ընտանիքի հետ մի քանի օրով էր դուրս եկել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի իր տնից՝ հույս ունենալով, որ հերթական պատերազմն է, և իրենք ընդամենը ապահովությունից ելնելով են իրենց տնից դուրս եկել։

Արցախցի կինն ասում է՝ եկանք ու մնացինք, չնայած որ հույս չունի, որ մի օր նորից Արցախում կապրի, բայց հույսը չի կորցնում, որ մի օր իր երեխաներն ու թոռները նորից Արցախում են ապրելու։

Տիկին Տամելան հիշում է, որ նախքան արցախյան առաջին պատերազմը իրենք ադրբեջանցիների հետ հարևանություն են արել։

Ասում է՝ այն ժամանակ թշնամանք չկար, միասին խաղաղ ապրում էին։

«Ես ադրբեջանցու հետ գնացել եմ Մռով սարի տակը, մենք սար էինք գնում էդ նույն թուրքն էլ էր սար գալիս, ոչ մի բան չի եղել»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Տամելա Հովսեփյանը։

76-ամյա կինը Շիրակի մարզի Հովունի գյուղում է ապրում։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում