Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:10 27-02-2024

Դիլիջանի միջազգային դպրոցին շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում

Դիլիջանի միջազգային դպրոցին շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում տարրական, միջին և ավագ դպրոցի համար

2024 թ. փետրվարի 27, Դիլիջան, Հայաստան. «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» Հիմնադրամի կառավարման խորհուրդը հայտնում է, որ Նախապատրաստման դասընթացների կենտրոն, Դիլիջանին (ՆԴԿԴ) շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում տարրական, միջին և ավագ դասարանների համար: ՆԴԿԴ-ը տեղակայված է UWC Դիլիջանի միջազգային դպրոցի կամպուսում: Հիշեցնենք, որ UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի կրթական ծրագիրը, և այստեղ սովորում է 220 ուսանող ավելի քան 80 երկրից: ՆԴԿԴ-ը գործարկվել էր UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: UWC Դիլիջանի գոյության տասը տարիների ընթացքում կենտրոնը զարգացել է՝ վերածվելով լիարժեք դպրոցի, և այժմ ունի աշակերտներ՝ նախակրթարանից մինչև 9-րդ դասարան: Այսպիսով, միջազգային հավատարմագրման գործընթացը դպրոցի բնականոն զարգացման տրամաբանական շարունակությունն է:

Քեմբրիջ միջազգային դպրոցների հավատարմագրումը ճանաչվում է կրթական գերատեսչությունների կողմից որպես բարձրորակ միջազգային կրթություն տրամադրելու հանձնառություն: Քեմբրիջ դպրոցները կազմում են մեկ համաշխարհային համայնք, որ նպատակ ունի նախապատրաստել ուսանողներին հարափոփոխ աշխարհում հաջողության հասնելու համար: Հավատարմագրման առավելությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Քեմբրիջի կայքը:

Անդրադառնալով հավատարմագրման գործընթացին՝ ՆԴԿԴ-ի ղեկավար Ստեֆանի Ջոնսը նշել է. «Տարրական, միջին և ավագ դպրոցի համար Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրումը զորեղացնում է մեր անձնակազմի կարողությունը և հավաստում է բազմազգ ուսանողական կազմի համար բարձրակարգ կրթություն ապահովելու մեր հանձնառությունը»։

UWC Դիլիջանի և Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամի տնօրեն Ադամ Արմանսկին ասել է. «Հավատարմագրումը մեզ համար նշանակալի ձեռքբերում է: Արտաքին գնահատում անցնելը խիստ կարևոր է 70 աշակերտ ունեցող և աճող հաստատության համար: Հաջորդ տարի մեր աշակերտների մի մասը կփոխադրվի 10-րդ դասարան: Այսպիսով կունենանք ամբողջական լրակազմ՝ նախակրթարանից մինչև UWC Դիլիջանի միջազգային բակալավրիատի ծրագրի 12-րդ դասարան»:

«Շատ ուրախ ենք, որ մեր Նախապատրաստման դասընթացների կենտրոնը, որ հիմնել էինք UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների կրթությունն ապահովելու նպատակով, հասել է այս կարևոր հանգրվանին: Երբ սկսեցինք ընդլայնվել և դրսից ներգրավել աշակերտներ, հավատարմագրումն անհրաժեշտություն դարձավ: UWC Դիլիջանը կարևորում է արտաքին չափանիշներին համապատասխանությունը. սա կրթության գերազանցության կենտրոն դառնալու և պահպանելու պայմանն է»,- նշել է UWC Դիլիջանի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ, Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

Նախապատրաստման դասընթացների կենտրոն Դիլիջանի մասին

UWC Դիլիջանի Նախապատրաստման դասընթացների կենտրոնը (ՆԴԿԴ) տարրական, միջին և ավագ դպրոց է` մանկապարտեզից մինչև 10-րդ դասարանի աշակերտների համար: Ընթացիկ տարում դպրոցն ունի մանկապարտեզից մինչև 9-րդ դասարան, հաջորդ ակադեմիական տարում կունենա նաև 10-րդ դասարան: Ներկայում դպրոցն ունի 70 աշակերտ և 16 աշխատող 9 երկրից:

UWC Դիլիջանի մասին

UWC Դիլիջանը տարածաշրջանի առաջին միջազգային դպրոց-պանսիոնն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Դպրոցն ունի 220 ուսանող աշխարհի 80 երկրից և 80 աշխատող 15 երկրից։

UWC Դիլիջանը UWC շարժման մաս է, որի կազմում ներառված են 18 միջազգային դպրոց և քոլեջ և ազգային կոմիտեներ շուրջ 160 երկրում:

UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի (International Baccalaureate, IB) ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երեխաների համար:

UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 70% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան