copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:32 27-02-2024

Որոշումը հետաձգվել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ ֆրակցիայի երեկվա նիստում որոշել են, որ ՀԾԿՀ, Մրցակցության հանձնաժողովի նախագահների եւ ՍԴ անդամի պաշտոնում ներկայացված թեկնածուների հարցին կանդրադառնան ԱԺ-ում այդ հարցերի քննարկումից հետո։ Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգում 28 հարցերից մեկը հիշյալ 3 կառույցների ղեկավարի եւ անդամի ընտրությունն է, կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում ներկայացրել է գործող ղեկավար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, ով Արթուր Վանեցյանի բաջանաղն է, ՄՀ նախագահի պաշտոնում՝ գործող ղեկավար Գեղամ Գեւորգյանի, իսկ դատավորների ընդհանուր ժողովն էլ Դավիթ Բալայանին է որոշել գործուղել ՍԴ։

Անցած օրերին չնայած երեքն էլ անցել են ՔՊ-ի խոշորացույցով, ֆրակցիայում փակ հանդիպում է եղել առանձին-առանձին, սակայն միայն Գեղամ Գեւորգյանի հարցում կա հստակ որոշում, որ ընտրելու են: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Բաղրամյանին կառավարությունը չառաջադրեր, առանց մտածելու՝ չէին ընտրի, այդուհանդերձ, հարցի քննարկումից հետո, երբ Բաղրամյանն ամբիոնից հանդես գա, պատասխանի հարցերին, ելույթ ունենա, կանդրադառնան նրան։ Ինչ վերաբերում է Բալայանին, չնայած ի սկզբանե նրա թեկնածությունը սվիններով են ընդունել, բայց հանդիպումից եւ Բալայանի պատասխաններից հետո ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ՝ ընտրել, թե ոչ: Որոշել են վերջնական եզրահանգման գալ Բալայանի հրապարակային ելույթներից հետո։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան