copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:00 26-02-2024

Վարչապետը կարևորագույն հայտարարությունները երբեք հուզական ֆոնի վրա չի անում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանը France 24 լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցությունն, ըստ էության, սառեցված է: Փաշինյանը միևնույն ժամանակ քննադատել էր ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ի հանդեպ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

Փաշինյանի հայտարարությանն արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալսեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ՀՀ-ից պաշտոնական ծանուցում չեն ստացել։ Լուկաշենկոն համոզմունք էր հայտնել, որ առանց Հայաստանի ՀԱՊԿ-ը չի փլուզվի: Նա նաև ասել էր, որ հանգիստ է վերաբերվում Փաշինյանի հայտարարությանը՝ կազմակերպությանը Երևանի մասնակցությունը սառեցնելու մասին:

Oragir.News-ը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝ համձա՞յն է Բելառուսի նախագահի հայտարարության հետ, որ Փաշինյանը շտապում էր և հուզական հայտարարություն է արել։ Ի պատասխան՝ իշխանական պատգամավորը նշեց, որ վարչապետը երբեք նմանատիպ կարևորագույն հայտարարությունները հուզական ֆոնի վրա չի անում։

Հարցին, թե ՀՀ-ն դիտարկո՞ւմ է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունն ամբողջովին դադարեցնելու հարցը՝ Հովիկ Աղազարյանը բացասական և պատասխանեց՝ նշելով, որ այդպիսի հարց չի քննարկվում։

Հովիկ Աղազարյանն ընդգծեց, որ մասնագիտությամբ իրավաբան չէ և չի կարող ասել, թե իրավական առումով անդամակցությունը սառեցնելը ինչ է նշանակում։ «Բայց այն հանգամանքը, որ մեր հետ կապված հարցերի շրջանակներում ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները, ես հաստատում եմ։ Եթե այդ պրոցեսը շարունակական լինի, ապա տրամաբանական հարց կառաջանա, իսկ եթե շարունակական չլինի և ՀԱՊԿ-ի մեր գործընկերների մոտեցումը փոխվի, ապա բոլորովին այլ իրավիճակ կլինի»,- ասաց նա։

Պատգամավորը վերահաստատեց ավելի վաղ իր հնչեցրած այն գնահատականը, որ պետք է բանակցությունները շարունակել, որպեսզի ՀԱՊԿ-ը կատարի ՀՀ-ի հանդեպ իր պարտավորությունները։ Աղազարյանն ասաց, որ այս պարագայում այլ ճանապարհին չի էլ տեսնում։

Մեր հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ-ն իր անդամակցությունը սառեցրել ՀԱՊԿ-ում, երբ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասաց, որ կազմակերպությունում նման ընթացակարգ գոյություն չունի՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Պետք է դիտարկե ոչ թե սառեցնել բառի իրավական իմաստն, այլ՝ բովանդակային։ Եթե ՀԱՊԿ-ի մեր գործընկերները չեն կատարում իրենց պարտականությունները մեր նկատմամբ, և մենք դա ֆիքսում ենք, ապա ուզում են դա սառեցում համարեն, ուզում են՝ կասեցում, ոնց ուզում են թող համարեն, դա երկրորդական հարց է»։

Աղազարյանից հետաքրքրվեցինք նաև, թե ՀՀ-ն պե՞տք է շարունակի չմասնակցել ՀԱՊԿ-ի հանդիպումներին, սակայն նա նշեց, ոչ չի կարող ասել, քանի որ հարցը գտնվում է գործադիր իշխանության տիրույթում, և վերջինիս ներկայացուցիչներն են որոշում՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր