copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:28 26-02-2024

Քաղաքացուն կենսաթոշակ չեն տալիս հիմնարկի տնօրենի «սխալ» կնքված տեղեկանքի պատճառով

Աշխատանքային կենսաթոշակի անցնելու պահանջները վերջին շրջանում խճճվել են։ Oragir․News-ը հաճախ է ստանում ահազանգեր, երբ կենսաթոշակային տարիքի քաղաքացուն հանիրավի մերժում են, կենսաթոշակ չեն նշանակում։

63 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացի Ա. Ա.-ն 2023 թվականին դիմել է աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար, ունի 16 տարվա աշխատանքային ստաժ, աշխատել է «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում 10.07.1985-01.01.2004 թթ։ Հիմնարկի տնօրենն այդ ստաժը հավաստող տեղեկանքի վրա դրել է միայն ՀՀ կնիք։ Սոցիալական ծառայությունը, սակայն, քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի վրա Խորհրդային Հայաստանի հիմնարկի կնիքի բացակայության պատճառով՝ քաղաքացու ստաժն անվավեր է ճանաչել, հայտնաբերել է «խախտում»։ Եվ քաղաքացու կենսաթոշակի հայտը մերժվել է։

Նման դեպքերը շատ են, երբ հին հիմնարկներն անվանափոխվել են, և դրանց արխիվները չեն թվայնացվել։ Ա․Ա․-ն պատմում է, որ սոցիալական ծառայությունը նրանից պահանջել է գտնել հին հիմնարկի ղեկավարներին, հետո արխիվներից գտնել հրամաններն ու փաստաթղթերը և դրանք հանձնել սոցիալական ծառայություն։ Ա.Ա.-ն գտել է հիմնարկի տնօրենին, որը տվել է տեղեկանք և պարտավորվել դատարանում փաստել, որ քաղաքացին աշխատել է այդ հիմնարկում իր ղեկավարությամբ։ Սակայն Սոցիալական ծառայությունը քաղաքացուց պահանջում է նաև աշխատանքի ընդունման և ազատման հրամանները։ Իսկ այդ փաստաթղթերը ոչ մի մարմին չի կարողանում ամբողջությամբ գտնել, քանի որ ըստ հիմնարկի մեկ այլ պատասխանատու աշխատակցի՝ հրդեհ է եղել, արխիվային փաստաթղթերն այրվել են։

Արդյունքում՝ քաղաքացու կենսաթոշակի հայտը ոչ միայն հետաձգվել է մինչև 65 տարեկանը, այլև նշանակվելու է նվազագույն կենսաթոշակ՝ աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիներին տրվող գումարի չափով։

Oragir.News-ը թեմայի շուրջ խոսեց իրավաբանի հետ՝ պարզելու, թե նման իրավիճակներում ով է պատասխանատուն։

Ըստ իրավաբանի՝ քաղաքացին ոչինչ չի կարող անել, եթե հիմնարկի իրավահաջորդ հիմնարկ չի բացվել։ Եթե կա իրավահաջորդ հիմնարկ, ապա դրա տնօրենի կազմած-տրամադրած տեղեկանքը նախկին աշխատակցի ստաժի մասին բավարար հիմք է, և սոցիալական ծառայությունն իրավունք չունի կասկածի տակ առնել այդ փաստաթղթի արժանահավատությունը։

Նշենք, որ ՀՀ-ում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած քաղաքացուն, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ։ 62 տարեկանում ևս կարող է նշանակվել տարիքային կենսաթոշակ, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ։ Եթե քաղաքացին ունի 10 տարուց պակաս ստաժ, ապա կենսաթոշակը նշանակվում է 65 տարեկանը լրանալուց հետո։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից