copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:50 23-02-2024

«Բաստիոն» մեքենաների խմբաքանակը շուտով կլինի Երևանում. Ֆրանսիայի ԶՈՒ նախարար

«Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով կգա Հայաստան։ Այս մասին ՀՀ ՊՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսի հայտարարեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ հաստատելով տեղեկությունը, որ երեկ պաշտպանական սպառազինության խմբաքանակ է բերվել Հայաստան։

«Շատ չմանրամասնեմ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհտեև առաջնահերթ է այս տարածաշրջանում և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։ Որևէ մեկը չի կարող քննադատել ՀՀ բանակին իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար»,- նշեց նա։