Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:25 22-02-2024

Իտալիան ցանկանում է Թուրքիա ուղարկել աֆրիկացի փախստականների

Իտալիայի կառավարությունը ամեն կերպ փորձում է լուծել փախստականների խնդիրները և այդ հարցի շուրջ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և ակադեմիկոս Իլբեր Օրթայլն հունվարին հանդիպել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որտեղ նրանք նշել են,որ ցանկանում են Իտալիայում գտնվող աֆրիկացիներին ուղարկել Թուրքիա։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքական աղբյուրի նշմամբ, փախստականների խնդիրների լուծման համատեքստում Իտալիայի խորհրդարանը համաձայնագիր է ստորագրել Ալբանիայի խորհրդարանի հետ, որով նախատեսվում է, որ Իտալիան Ալբանիայում կկառուցի ներգաղթյալների համար նախատեսված ճամբարներ։

Փախստականների խնդիրների վերաբերյալ Իլբեր Օրթայլն նշել է, որ Իտալիա կգան աֆրիկացի ներգաղթյալներ, սակայն Իտալիան չունի բավարար տարածք, ռեսուրս և այնպիսի կառույց, որը կարող է ընդունել օտարերկրացիներին։

Ինչպես նաև հավելել է․ «Սևամորթների հասցեին ուղղված որոշ գրառումներ կարդացի, բայց թուրքերը այն ազգը չեն, որ դեմ են սևականներին։ Լավ, թե վատ Թուրքիան առաջին անգամ չի ճանաչում աֆրիկացիներին։ Նրանց միջև ջերմ հարաբերություններ կան, բայց այսուհանդերձ աֆրիկացիների մի խնդրահարույց խումբ կա, բայց ես հուսով եմ, որ նրանց չեն ուղարկի»։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան