Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:05 22-02-2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պուտինին անվանել է «գիժ` պոռնիկի տղա»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում նախընտրական դրամահավաքի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «գիժ՝ պոռնիկի տղա»։ Այս մասին գրում է Reuters-ը։

Դոնորների փոքր խմբի մասնակցությամբ հավաքին ունեցած ելույթում Բայդենն ասել է, որ միջուկային հակամարտության սպառնալիքը միշտ առկա է, բայց կլիման մնում է մարդկության գոյության սպառնալիքը:

«Վերջին գոյաբանական սպառնալիքը կլիման է։ Մենք ունենք խելագար շանորդի, այդ տղան՝ Պուտինն ու մյուսները։ Մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտության մասին, բայց մարդկության համար գոյաբանական սպառնալիքը կլիման է»,- ասել է Բայդենը:

Լրատվամիջոցը գրում է, որ Բայդենի բանավոր հարձակումները Պուտինի դեմ կտրուկ ակտիվացել են։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը մեղադրել էր Պուտինին ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան մեջ։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի