copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:51 20-02-2024

47 հայկական ընկերություն մասնակցում է Դուբայում անցկացվող միջազգային ցուցահանդեսին

ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է սննդի և խմիչքների ամենամեծ՝ «Gulfood 2024» 29-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են 190 երկրներից ավելի քան 5500 ընկերություններ։ Ցուցահանդեսին ներկայացված են 150 հազարից ավելի նորարարական ապրանքներ։

Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ սննդի մատակարարման շղթաների կազմակերպման, ապրանքների առաջխաղացման և արդյունավետ վաճառքների իրականացման թեմաներով։

«Gulfood 2024» 29-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է երկու տաղավարով, որտեղ ներկայացված է 47 հայկական ընկերությունների արտադրանք։

Հայկական ընկերությունների մասնակցությունն ապահովվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արտահանման խթանման միջոցառումների շրջանակներում, որի նպատակը ապրանքային շուկաների դիվերսիֆիկացումն է, օտարերկրյա շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացմանը նպաստելը և հեռանկարային շուկաներ մուտք ապահովելը։

Ցուցահանդեսի շրջանակում հայկական ընկերությունների համար նախատեսված են B2B հանդիպումներ համաշխարհային խոշոր մատակարարների և գնորդների հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ