copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:51 20-02-2024

Ֆրանսիայի դատարանը սառեցրել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը

Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին։ Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա իրական շահառուն ոչ այլ ոք է, քան ռուսական նավթագազային հսկա «Գազպրոմի» դուստր ընկերությունը․ գրում է ֆրանսիական Le Monde թերթը։

Le Monde-ի տվյալներով՝ վիլլան, որը տեղացիներին հայտնի է որպես Villa del Mare,, գտնվում է 3 հեկտար տարածքի վրա։ Օբյեկտը, բացի մի քանի հարկ ունեցող գլխավոր շենքից, ներառում է նաև երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռային հարթակ։ Այս գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 մլն եվրո։

Վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքի սառեցման, ինչպես նաև SNC Maritime Villa Holding ընկերության բաժնետոմսերի սառեցման մասին կարգադրությունը թվագրվում է 2024 թվականի փետրվարի 12-ին։

Ինչպես նշում Է AFP գործակալությունը, Irina Maria վիլլայի նկատմամբ Փարիզի դատախազությունը այն ստորաբաժանումը, որը զբաղվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարով (Junalco), հետաքննություն է անցկացրել ծանրացուցիչ հանգամանքներում փողերի լվացման փաստով, որը կատարվել է 2009 թվականի դեկտեմբերի 11-ից՝ Փարիզում, Կիպրոսում, Ռուսաստանում և Ռոքբրյուն-կապ-Մարտենում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում