copy image url
Միտք 2 տարի առաջ - 11:25 19-02-2024

Հայաստանի ու հատկապես Սյունիքի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն անչափ մտահոգում է Իրանին

Իրանում տարբեր շրջանակների հետ ունեցածս հանդիպում-քննարկումների ժամանակ, Սյունիքի հետ կապված թեման թերևս առանցքայինն էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ընդ որում` քիչ չեն այն ուսումնասիրողները, որոնք Սյունիքի թեման Արցախի հետ մի հարթությունում են դիտարկում` և´ աշխարհագրական, և´ քաղաքական` իր ողջ հետևանքներով:

Եվ պատահական չէ, որ Արցախի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվել ընկալվում է նաև որպես իրանական շահերին հասցված հսկայական վնաս:

Նույն տրամաբանությամբ, կարծիք կա, որ ինչ քայլեր էլ Հայաստանն ու Իրանն իրականացնեն Սյունիքի անվտանգության և կայունության համար, քանի Արցախն ադրբեջանցիների ձեռքում է, Սյունիքն ու Իրանն անընդհատ անվտանգային սպառնալիքների ներքո են լինելու:

Իրանցիների հետ շփումներում, ելույթներում ես, իհարկե, նաև հիշեցնում էի, որ Ադրբեջանի` նաև 44-օրյա պատերազմից հետո մեծաքանակ սպառազինության գնումներն ու բանակում իրականացվող թուրքական ռեֆորմները, Արցախի հարավային հատվածներում ռազմական ենթակառուցվածքներ ստեղծելը, իր մասշտաբայնությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց միջոցով անկայունության ձգտող արտատարածաշրջային ուժերը բացառապես Սյունիքի վրա չեն կենտրոնացած և հիմնական հարվածը կարող է կենտրոնացվել Իրանի ուղղությամբ:

Հայաստանի ու հատկապես Սյունիքի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն անչափ մտահոգում է Իրանին և նրանք այդ ռիսկերի չեզոքացման ուղղությամբ պատրաստ են Հայաստանի հետ խորը համագործակցության տարբեր ձևաչափերի, առաջին հերթին` ռազմական:

Թե այս ռազմական գործակցությունն ինչ է ենթադրում և որքանով է դրանով հետաքրքրված, շահագրված ՀՀ իշխանությունը, սա հարցի լրիվ այլ հարթություն է, որովհետև խնդիրը շատ բազմաշերտ է», - գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ