copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:18 17-02-2024

100 դոլարանոց թղթադրամներ իրացրած անձինք կալանավորվել են. քրեական վարույթը շարունակվում է

ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Նույն օրը կեղծ արտարժույթ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել նաև ոստիկանության Ջերմուկի բաժնում: Երևանցի վերոհիշյալ անձինք փետրվարի 7-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի տարածքում խոտաբույսերի առքուվաճառքով զբաղվող մի կնոջից 16 000 դրամի գնումներ են արել, վճարումը կատարել են 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամով և ստանալով 24 000 դրամ մանրադրամը՝ հեռացել են:

Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Փետրվարի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի պարեկները տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայի ուղևորները փորձել են Արենի գյուղի տաղավարներից կեղծ թղթադրամներով գնումներ կատարել: Իրացնելով ստացված տեղեկությունը՝ պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 123,5-րդ կմ-ին կանգնեցրել են վերոհիշյալ «Օպելը» և կեղծ թղթադրամներ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Եղեգնաձորի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 53-ամյա վարորդին, 37 և 25 տարեկան երկու ուղևորին, որոնք ամուսիններ են:

Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է մեկ 100 դոլար անվանական արժեքով ակնհայտ կեղծ թղթադրամ, իսկ 37-ամյա ուղևորը հայտնել է, որ մեքենայում գտնվող պայուսակում կա 100 դոլար անվանական արժեքով 10 կեղծ թղթադրամ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ ձերբակալվածները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վայոց ձորի մարզի քննչական վարչություն:
Այդ ընթացքում Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված անձինք փետրվարի 7-ի ժամը 19.30-ի սահմաններում Նորավանքի շուկա կոչվող տարածքում նույնպես առևտուր են արել՝ վճարումը կատարելով երեք 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներով:

Բոլոր անձինք ներկայացրել են իրենց տրված կեղծ 100-դոլարանոցները:

ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և Վայոց ձորի մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա տղամարդուն կեղծ թղթադրամներն իրացրել էր մայրաքաղաքի Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի բնակիչը: Փետրվարի 14-ին նա նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել է մեկ կեղծ 100-դոլարանոց:

Երեք տղամարդիկ կալանավորվել են, իսկ 25-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 14-ին մայրաքաղաքի Կողբի 2-րդ փողոցի մի տնից առգրավվել է 100 դոլար անվանական արժեքով 46 կեղծ թղթադրամ:
Քրեական վարույթը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի