Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:21 17-02-2024

Կարմիր խաչը սպորտային մարմնամարզություն չէ․ Աննա Եղիազարյանը ԿԽՄԿ-ին ոչ հարիր քայլ արեց․ Մխիթար Մնացականյան

Այսօր Հայկական կարմիր խաչի ընկերության գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրված։

Ընկերության երկարամյա նախագահը՝ Մխիթար Մնացականյանը, անդրադառնալով կազմակերպության ներսում եղած տարաձայնություններին, շեշտեց՝ Աննա Եղիազարյանը մի ճակատագրական, ոչ մարդկային և Կարմիր խաչին ոչ հարիր քայլ արեց։

«Երբ ինքն առանց նախագահության որոշման, որը կանոնադրորեն իրավաչափություն չուներ, օր ու ժամ է նշանակում, դրա հետ միասին կից գրությամբ գրում է, որ ես հաջորդ նախագահը լինելու ձեռնոց եմ նետում, միգուցե դա իրավական դաշտում նորմալ է, բայց բարոյականում նորմալ չէ։ Էլի գնացեք, ընդունեք։ Ես ընդունում եմ, սա կազմակերպություն է, որը ոչ մեկի սեփականությունը չէ, բայց անկողմնակալ և չեզոք դաշտում լինի։ Չէ՞ որ մեկ այլ երիտասարդ կարող է ավելի մեծ ներդրում ունի, ինչո՞ւ եք նրա դեմ ճանապարհը փակում։ Աննա Եղիազարյանը տարիներ շարունակ այդ նույն մարդկանց հետ է աշխատում․ ճանաչելիությունը, շփումը մեծ էր։ Բայց ինձ համար խորթ էր, որ ես 40 հոգու փոխարեն այնտեղ 100-ից ավել մարդ եմ տեսնում։ Ի՞նչ է դա, շոո՞ւ է, ի՞նչ է։ Ոչ մի անգամ ոչ մի համագումար այդպես չի անցել 25 տարվա մեջ։ Բոլորը գալիս են իրենց վկայականներով և իրավունք ունեն միայն նրանք մտնել։ Մնում էր որոշումն արդեն ձեռքով թռցնեին։ Չի կարելի։ Կարմիր խաչը սպորտային մարմնամարզություն չէ։ Դա, իհարկե, շոու էր․ շատերը չհասկացան։ Չէ՞ որ բավականին լուրջ մարդիկ, էլի նոր անդամներ, որոնք չէին ներկայացել, համաձայն չէին այդ որոշումների հետ։ Երևանը, Գյումրին չեն մասնակցել, սահմանամերձ ամենածանր գոտին՝ Գեղարքունիքը, չի մասնակցել, նրանք պրոտեստ են անում՝ առանց մեզ ի՞նչ որոշում եք կայացնում»,- հայտարարեց Մնացականյանը։

Վերջինս հավելեց, որ Աննա Եղիազարյանը գնաց ոչ օրինաչափ, զարտուղի ճանապարհով, և այս զարտուղի ճանապարհն է, որը Կարմիր խաչի հեղինակությունը գցում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ