copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:27 16-02-2024

Լոռու մարզում 45-ամյա որդին ոչ սթափ վիճակում ծեծել է իր ծնողներին․ հայրը տեղում մահացել է. shamshyan.com

Փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանությանն ահազանգել են, փետրվարի 10-ին ժամը 15։00-ի սահմաններում Ալավերդիի բժշկական կենտրոն են տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Սամվել Վ․-ի դին, ով, ըստ հարազատների, իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել:

Նույն օրը դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացության համաձայն Սամվել Վ․-ի դիակի վրա հայտնաբերվել են ձախ ոտքի ազդրի ստորին երրորդականի առաջնամիջայինի կտրած, ձախ ակնակապիճի արյունազեղում և քերծվածքներին նմանվող այլ վնասվածքներ ու հավանաբար մահը վրա է հասել մարմնական վնասվածքների արդյունքում:

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ Սամվել Վ․-ին մարմնական վնասվածքներ է հասցրել վերջինիս որդին՝ Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Նորայր Վ․-ն, ով նույն օրը հայտնաբերվել և հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Թումանյանի քննչական բաժին:

Քննիչի որոշմամբ Նորայր Վ․-ն ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Պարզվել է, որ Սամվել Վ․-ի մահվանը նախորդող ընթացքում վերջինիս որդին՝ Նորայր Ս․-ն իրենց տանը ակնհայտ ոչ սթափ և ագրեսիվ վիճակում անհիմն վիճաբանել է մոր՝ 76-ամյա Անժելա Ս․-ի հետ, ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, հիմնականում գլխի շրջանում, ինչի հետևանքով էլ մայրը վնասվածքներ է ստացել։

Մայրը հաստատել է տեղեկությունը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Նորայր Վ․-ն դարձյալ լինելով ոչ սթափ վիճակում իրենց տանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հորաքրոջ որդու՝ Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Կարեն Վ․-ի հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին, գլխով 1 անգամ հարվածել նրա քթին պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ այդ ընթացքում Նորայր Վ․-ի քրոջ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Թ․-ն իրավիճակը հանդարտացնելու նպատակով գրկել է Նորայր.Վ․-ին, որի ընթացքում էլ վերջինիս անկանոն շարժումներ կատարելու հետևանքով կորցրել է հավասարակշռությունը, դեմքով հարվածել պատշգամբի փայտյա բազրիքին՝ քթի շրջանում ստանալով վնասվածք:

Նշված վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան