copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 14-02-2024

Ջերմուկից այրվածներ չեն ստանում․ միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում տղամարդը «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախ է խմել ու կերակրափողի այրվածք ստացել։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ նա հիվանդանոցում մահացել է։

Միջադեպից հետո Ռոսպոտրեբնադզորը դեպքից հայտարարել էր «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ դրանց անվտանգության ստուգման նպատակով։ Սահմանափակումները վերաբերում են 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված և 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը ռուսական շուկա մատակարարված 0.5 լ ապակե շշերով ջրին։

Oragir.News-ը իրավապաշտպան Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ռուսական կողմի այս արգելքը քաղաքական ենթատեքստ ունի՞ և կարո՞ղ է այն կապված լինել ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու հատ։

Իրավապաշտպանը մեր հարցին դրական պատասխանեց՝ նշելով, որ վստահ չէ, որ ջերմուկից հնարավոր է այրվածքներ ստանալ։ «Չեմ էլ պատկերացնում, որ ջերմուկի շշում հեղուկ կլինի, որից մարդը կարող է այրվածքներ ստանալ»,- ասաց նա։

Հարությունյանը նկատում է, որ բոլոր դեպքերում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը փոխվել է, որը պայմանավորված չէ միայն ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանից կան բացասական ազդակներ, ինչից ելնելով էլ չի բացառում, որ այս միջադեպը կարող է կանխամտածված լինել և քաղաքական ենթատեքստ պարունակել։

Հարցին, թե տեսականորեն էլ ի՞նչ արգելքներ կարող է կիրառել Ռուսաստանը հայ տնտեսվարողների դեմ՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ Հայաստանը տնտեսական այնպիսսի խորը կապերով է կապված ՌԴ-ին, որ վերջինս, ցանկության դեպքում տնտեսական առումով կարող է Հայաստանին շատ լուրջ վնասներ պատճառել։ Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանը չի կարող այդ կապերը խզել և դրա կարիքն էլ չկա, ինչպես նաև դրա հնարավորություններն էլ չկան։

«Մեր իրականությունը սա է, մենք շատ մեծ կապերով ենք կապված Ռուսաստանին, և մեր բոլոր քայլերը կազմակերպելիս նաև պետք է հաշվի առնենք Ռուսաստանի ունեցած հնարավորությունները և հնարավոր վտանգները, որոնք կարող են լինել այդ երկրից»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից