copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:55 12-02-2024

Թբիլիսիի Գաբրիել Սունդուկյանի փողոցն անվանափոխվել է

Թբիլիսիի Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը անվանափոխվել է սակրեբուլոյի (ավագանի) 2023 թվականի օգոստոսի 25-ի հրամանով։ Չուղուրեթի թաղամասում, հայ ականավոր դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը անվանակոչվել է լեզվաբան Թամազ Գամկղրելիձեի անունով։ Փոխանցում է Aliq.ge-ն։

Օգտատեր Նոդար Չխաիձեն ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն հրավիրելով որոշման վրա՝ մասնավորապես գրել է․

«19-րդ դարի վրացական թատրոններում Սունդուկյանի պիեսների հիման վրա բերամդրվող ներկայացումներ էին, և այն ժամանակվա վրացի բոլոր հայտնի դերասանները խաղում էին ու հարգում նրան։ 19-րդ դարի վրացական թատրոնն առանց Սունդուկյանի գոյություն չունի։ Սունդուկյանը վրաց-հայկական հարաբերությունների կարևոր պատմությունն է։ Նման ընդհանուր մշակութային պատմությունների վրա սովորում են ժողովուրդների միջև հարաբերությունները»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի