copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:55 10-02-2024

Մտածել ենք, որ էս ամեն ինչը անենք, մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ. չարեցինք, բայց էլի ասացին. Փաշինյան

Մտածել ենք, որ էս ամեն ինչը ասենք, անենք, մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ։ Էդ ամեն ինչը չարեցինք, բայց մեկ է մեզ էլի ասացին դավաճան, հողատու, հանցագործ։

Ասել է Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին:

«Եթե մի քիչ ինքներս մեզ մեղադրող տրամաբանությամբ գնանք, իշխանության հասնելով, կառավարություն դառնալով, չեկանք ժողովրդին ասենք՝ խաղաղությու՞ն եք ուզում։ Բնականաբար, ժողովուրդը կասեր՝ հա։ Ժողովրդին պիտի ասեինք՝ խաղաղության հասնելու ճանապարհն անցնում է սրա միջով, սրա միջով, սրա միջով։

Չենք ասել 2 պատճառով։ Նախ, որ մենք ինքներս էլ այդ ճանապարհը վստահելի չենք համարել, կամ չենք կարողացել համակերպվել։ Երկրորդը, մենք կարող է եդ վախն էլ ենք ունեցել, եկեք խոստովանենք։ Գուցե ենթագիտակցական է եղել այդ վախը։ Մտածել ենք, որ էս ամեն ինչը ասենք, անենք, մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ։ Էդ ամեն ինչը չարեցինք, բայց մեկ է մեզ էլի ասացին դավաճան, հողատու, հանցագործ։

Գիտեմ, որ մենք ու ես անձամբ շատ լավ գիտեմ մեր ժողովրդի ցանկությունները, երազանքներն ու մղումները։ Եվ ինձ պարտավորված եմ զգում այս բարդ իրավիճակում մեր ժողովրդին առաջնորդել ականապատ դաշտից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս գալու։ Պարտավորված եմ զգում փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավակը ափ դուրս բերել։ Էսօր սրա մասին չխոսելը կլինի հանցագործություն»,- նշել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից