copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:20 08-02-2024

2023 թվականին Հայաստանից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների ցուցանիշը

Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է մուտք գործել տարբեր երկրների 4 մլն 764 հազար 274 քաղաքացի, իսկ հակառակ ուղղությամբ երկրի սահմանը հատել է 4 մլն 793 հազար 768 մարդ: Ժամանածներից 1 մլն 972 հազար 135-ը և մեկնածներից 2 մլն 8 հազար 647-ը եղել են ՀՀ քաղաքացիներ:

Այս տվյալները ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Մեկնածների թիվը 29 հազար 494-ով գերազանցել է ժամանածների ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 36 հազար 512-ով ավելին է, քան ժամանածներինը: Նման միտում է գրանցվել նաև 2022 թվականին, երբ տարբերությունը կազմել է 27 հազար 941: 2022-ին տարբեր երկրների անձնագրերով Հայաստան է մուտք գործել 3 մլն 394 հազար 371 քաղաքացի, մեկնողների թիվը կազմել է 3 մլն 355 հազար 639 մարդ՝ համապատասխանաբար 1 մլն 479 հազար 798-ը և 1 մլն 507 հազար 739-ը ՀՀ անձնագրով:

Առավել շատ մարդ Հայաստան է ժամանել «Զվարթնոց» օդանավակայանի (2 մլն 537 հազար 576), Բագրատաշենի (1 մլն 401 հազար 232), Բավրայի (341 հազար 247) և Մեղրիի (308 հազար 690) սահմանային անցակետերով:

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
15:11 Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է հստակ խոսենք նաև Արծվաշենի մասին. պատմաբան
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան