Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:47 08-02-2024

Մենք ճանապարհ սարքել չգիտենք․ ամենաշատը ես եմ նեղվում և ձեզ նեղում․ Փաշինյանը՝ նախարարներին

Մենք ճանապարհ սարքել չգիտենք․ այս մասին այսօր Կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դիմելով նախարարներին՝ վարչապետն ասաց՝ ինքն ամենաշատն է նեղվում և նեղելու է նաև նախարարներին, մինչև չհասնեն ցանկալի արդյունքին։

Վարչապետի խոսքով ճանապարհ կառուցել սովորում են ճանապարհ կառուցելով, այլ ոչ թե սեմինարներ անելով ու սլայդներով դա ցուցադրելով:

«Ճիշտ է՝ ամենաշատը ես եմ նեղվում ու ձեզ նեղում, բայց ս ակնհայտ բան է: Ամոթ չի խոստովանելը, որ մենք դա ճգիտենք: Լավ, գիտենք, մոռացել ենք, կամ ունեինք, կորցրել ենք: Մենք պետք է սովորենք: Մենք չենք կարող ասել՝ եկեք գնանք, լսարաններում սովորենք, ֆինանսավորումն էլ պահենք: Բարդ է, դաժան է, դժվար է, շատ ենք փոսերի մեջ ընկնելու, բայց ուրիշ ճանապարհ չկա, այսպես պետք է առաջ գնանք»,-ասաց նա: