Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:20 08-02-2024

Պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել. Վահան Քերոբյան

Ջրային պաշարների ճիշտ կառավարման, և ընդհանրապես հողային կառավարման առումով պետք է ուժեղացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը, մեր նախընտրական ծրագրի մեջ արձանագրված է, որ տարեկան առնվազն 1000 հեկտար ինտենսիվ այգի պետք է հիմնվի։ Այս համատեքստում, 7000 հեկտար ինտենսիվ այգի ենք հիմնել, բայց պետք է արձանագրենք, որ այս թիվը օբյեկտիվ չի, որովհետև դեպքեր ունենք, երբ բացահայտվել են որոշ չարաշահումներ, քննություն կա, բայց ստացվում է՝ ինտենսիվ այգի չկա, բայց սուբսիդավորումը կա։ Այս մասին կառավարության նիստին՝ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա հարց կծագի՝ այս պայմաններում ինչի ենք նորից այս ծրագիրը շարունակում։ Մեր եզրակացությունը էն չպիտի լինի, որ վայ, ինտենսիվ այգիների ոլորտում չարաշահումներ ունենք, բերեք ծրագիրը փակենք։ Չի կարող 7000-ի մասին տվյալը սուտ լինել, մնացածով թող զբաղվեն իրավապահները»,- ասել է Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ իր կարծիքով պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել կամ ապացուցված չէ, որ գողացել են․ «Վերջերս իրավապահների հայտնաբերած խախտումները վերաբերում են ընդամնեը 234 միլիոն դրամի, որը ընդհանուր ծավալի 0.2 տոկոսն է, ընդ որում՝ այն չարաշահումները, որի մասին խոսք է գնում, ոչ թե գողության մասին է, այլ՝ շահառուների կողմից խարդախության։ Խարդախություն անելու համար, մեր կարծիքով, եթե պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է, որ պարալիզացրել ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը»,- կառավարության նիստում ասաց նա։

Ըստ նախարարի՝ հիմա գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ ինչպե՞ս շարունակեն աշխատել, որ վստահ լինեն՝ ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու։

«Դրա համար մենք պետք է հասկանանք՝ թո՞ւյլ ենք տալիս, որ մարդիկ երբեմն սխալներ թույլ տան, չնայած, այս պարագայում ես վստահ եմ, որ սխալներ առանձնապես չկան»,- ասաց Քերոբյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պլանավորված չարաշահումը, յուրացումը, կաշառքը լրիվ այլ բան է։

«Նախ՝ մեր ընթացակարգերը այնքան բարդ ու խճճված են, որ երբեմն սատանան էլ գլուխ չի հանի, թե ինչը ոնց է աշխատում, բայց սկզբունքը հետևյալն է՝ բյուջեից փող տարվե՞լ է, թե՞ չէ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց