copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:06 08-02-2024

ՔՊ-ն կառավարությունից կստանա 268 միլիոն դրամ, «Հայաստան» դաշինքը՝ 163 միլիոն

2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 4 կուսակցություն 2024 թ. ՀՀ պետբյուջեից կստանա 520.7 մլն դրամ աջակցություն։

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Որոշման համաձայն`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 268,3 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը` 38,7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 50,4 մլն դրամ և «Հայաստան» դաշինքը` 163,2 մլն դրամ։

Նշենք, որ 2023 թ. համեմատ գումարները չեն փոխվել. կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։ Եթե խորհրդարան մտնելու համար կուսակցությունների ձայների շեմը պետք է լինի 5 %, դաշինքների համար 7 % է, հետևաբար տարեկան ֆինանսավորումը կազմում է 3 % և 5 %:

«Պատիվ ունեմ» դաշինքը ֆինանսավորում չի ստանա, քանի որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 5 տոկոսից պակաս ձայն, իսկ խորհրդարան է անցել ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջին համապատասխան, որով քաղաքական ուժերը խորհրդարանում պետք է լինեն առնվազն 3–ը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին