copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:33 07-02-2024

Փորձ է արվում յուրացնել և վերջնականորեն աղճատել գիտության տարածքները․ ՕԴՔԿ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում ահազանգում է․ «Հարգելի գործընկերներ և մեր էջի հետևորդներ։

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ տարբեր պատկան մարմինների միահամուռ ուժերով և մասնավոր շահը պետականից գերակայելով տրված կառուցապատման շին․ թույլտվոթյունը՝ այս «գերժամանակակից», «էկո», «սեսմակայուն», բնակելի համալրի կառուցման համար։

Չէ դուք պատկերացնում եք ի՞նչ հոյակերտ կառույց են տնգցնում և որտե՞ղ։

Հարգելիներս սրա մեղավորներներին հերթով նշեմ․

Երվանդ Զախարյան, ում օրոք ապոօրինաբար վաճառվել է տարածքը (2007 թվական)

2017-ին քրական գործ է հարուցվում, որը ապացուցում է անօրինականությունը, բայց 2018-ին գործը կառչվում է՝ վաղեմության պատճառով, սակայն Երևանի քաղաքապետարանին հանձնարարվում է պետությանը (համայնքին) հասցրած վնասների վերականգնում և տարածքի հետ վերադարձ համայնքին։

2019-ին, ավելին՝ քաղաքապետարանի անգործության պատճառով տարածքը կարողանում է ձեռք բերել այսօրվա գնորդը (ով ըստ ՀՀ օրենսդրության բարեխիղջ գնորդ է)։

2019-ից մինչ այսօր բոլոր քաղաքապետերը և տարբեր կառույցներ՝ Պետական գույքի կառավարման կոմիտե, Քաղաքաշինության կոմիտե, Տարածքային կառավարման նախարարություն, Ներդրումների աջակցման կենտրոն, Էկոնոմիկայի նախարարություն, ԿԳՄՍՆ–ի որոշ օղակներ անվերապահորեն օգնել են այս բաղձալի կառուցապատման իրականացմանը։
Կրկնում և պնդում ենք այս կառույցը և մեր Կենտրոնը անհամատեղելի են միմյանց հետ։

Միևնույն ժամանակ կարող է բոլոր փաստաթղթերը նորմալ է, բայց այստեղ առաջ է գալիս անբարոյականության և զոռբայության «խնդիրը լուծելու» մեթոդը որով էլ փորձ է արվում յուրացնել և վերջնականորեն աղճատել գիտության տարածքները։

Հ․Գ․
էս կառույցի АПЗ-կոչվածի թույլտվությունը տորագրել է Hayk Marutyan-ը՝ 2022 թվականին, իսկ շինթույլտվությունը տվել է՝ Tigran Avinyan / Տիգրան Ավինյան-ը 2023 թվականի դեկտեմբրի 29-ին»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի