copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:41 07-02-2024

Պարզվել է «Մեգամոլ»-ում դանակահարվածի և դանակահարողի ինքնությունը․ նրանք հարևաններ են․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են փետրվարի 4-ին Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարողի և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վիրավորը Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 53-ամյա Արթուր Մ․-ն է, իսկ նրան սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ հասցնելու համար ոստիկանները որոնում են Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 36-ամյա Տարոն Ա․-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված անձինք հարևաններ են և իրար ճանաչել են։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
14:43 Ավետիք Չալաբյանի կալանքը վերացվեց
15:11 Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է հստակ խոսենք նաև Արծվաշենի մասին. պատմաբան
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել