Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:52 07-02-2024

Չեն թողնի մարդն աշխատի. Գետքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել

Այսօր Ախուրյան համայնքի Գետքի բնակիչները փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը։ Բողոքի պատճառը գյուղի վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին պաշոտից ազատելն էր։ Գյուղ մտնող ճամփան փակել էին ու սպասում էին Շիրակի մարզպետին, Ախուրյան համայնքի ղեկավարին՝ պահանջ ներկայացնելով հիմնավոր բացատրություն տալ, թե ինչու է իրենց գյուղի վարչական ղեկավարը հրաժարականի դիմում գրել, որը, ըստ բողոքի մասնակիցների, եղել է ստիպողաբար։

Արդեն հայտնել էինք, որ Ախուրյան համայնքի Գետքի գյուղապետ Աշոտ Շաբոյանը պաշտոնանկ է արվել Oragir.News-ին տված հարցազրույցի պատճառով, որտեղ նա անդրադարձել է իրենց գյուղի կարևոր խնդիրներին։

Գետքեցիները բացեցին ճանապարհը, իրենց պահանջն էլ օդում կախված մնաց, որովհետև արդեն ՔՊ-ն իր թեկնածուն ունի։

Գետքեցիները վրդովված են, որ չեն թողնում իրենց վարչական ղեկավարը աշխատի։ Գյուղացիների խոսքով` պարկեշտ, աշխատող, գործ անող մարդ է Աշոտ Շաբոյանը, համենայն դեպս նա կարճ ժամանակում հասցրել է վստահություն վայելել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ