copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:21 07-02-2024

Երևանի ավագանիում թեժ իրավիճակ է սպասվում․ ցանկանում են մանդատից զրկել ընդդիմադիր հինգ անդամի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այսօր Երեւանի ավագանիում թեժ իրավիճակ է սպասվում. քննարկվելու է ավագանու հինգ անդամներին մանդատից զրկելու հարցը: Իշխանությունների թիրախում այս անգամ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, «Մայր Հայաստան» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը, Գեւորգ Ստեփանյանը եւ Նարինե Հայրապետյանը, որն իր շուրջ բարձրացած աղմուկից հետո լքել է Հայաստանը:

Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հիմքը բացակաների թույլատրելի քանակը անցնելն է ու քվեարկություններին չմասնակցելը:

Երեւան քաղաքում, ՏԻՄ օրենքի համաձայն, ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Ավագանին բաղկացած է 65 անդամից, այսինքն՝ որպեսզի ավագանու անդամները զրկվեն մանդատից, անհրաժեշտ է լինելու 33 ձայն:

Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունը եւ նրանց հետ կոալիցիոն հուշագիր կնքած «Հանրապետությունը»-ը միասին ունեն 32 ձայն, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ 33:

Այսինքն՝ ստացվում է՝ եթե իշխանություններին հաջողվի ընդդիմադիրներից մեկ ձայն կորզել, ապա կհասնեն իրենց նպատակին, ու ընդդիմադիր ավագանու հինգ անդամները կզրկվեն մանդատներից:

«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գնալու են քաղաքապետարան, բայց նիստին քվորում չեն ապահովելու, «Հանրային ձայն» խմբակցությունից նույնպես հայտնեցին, որ չեն մասնակցելու նիստին:

Այսպիսով, եթե ընդդիմադիրները վերջին պահին չմտափոխվեն ու հետ չկանգնեն իրենց որոշումից, ապա քաղաքային իշխանությանն այսօր չի հաջողվի հասնել իրենց նպատակին ու մանդատից զրկել ընդդիմադիր ավագանու անդամներին:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից